Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:37 26-04-2022

Ալիևը Օվերչուկի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հաղորդակցությունների բացման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման և Բաքվի ու Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ղեկավարի կայքում։

«Նախագահ Ալիևը նշել է, որ առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա, գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը հույս է հայտնել, որ երեքշաբթի օրը Բաքվում անցկացվող տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվեն երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր, և կորոշակիացվեն փոխգործակցության նոր ոլորտներ։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացմանը՝ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը ամբողջությամբ կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի կառուցումը, որը երկրի հիմնական մասը կմիացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը Հայաստանի տարածքով։ Նա հստակեցել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այս երկաթուղային մայրուղու 60 կմ-ն արդեն կառուցված է։

«Ինչ վերաբերում է ավտոճանապարհին (այն նույնպես Ադրբեջանի հիմնական հատվածը կկապի Նախիջևանին Հայաստանի տարածքով-ՏԱՍՍ), ապա ադրբեջանական կողմն աշխատանքներն իրականացնում է ժամանակացույցին լիովին համապատասխան»,- ընդգծել է Ալիևը։

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը դեռևս չի սկսել աշխատանքներն այս ուղղությամբ՝ ընդգծելով, որ Երևանն անգամ չի փոխանցել իր տարածքով անցնող ավտոճանապարհի աշխարհագրական կոորդինատները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան