Արտաքին 4 տարի առաջ - 23:26 25-04-2022

Ուկրաինայում զոհվել է 15.000 ռուս զինվոր. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Բրիտանիան «փոքր քանակությամբ» Stormer զրահամեքենաներ կուղարկի Ուկրաինա։ Սա իրականում զրահափոխադրիչ է, որը կարող է որպես շարժական գործարկիչ ծառայել Starstreak զենիթային կառավարվող հրթիռների համար:

Ուոլեսը ներկայացրել է նաև ռուսական կորուստների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնահատականը։

«Մեր գնահատականներով, ռուսական հարձակման ժամանակ մոտ 15.000 ռուս զինծառայող է զոհվել,- ասել է նախարարը։- Զոհերի հետ մեկտեղ կան տեխնիկայի կորուստներ, մի շարք աղբյուրներ վկայում են, որ մինչ օրս ոչնչացվել կամ գրավվել է ավելի քան 2000 զրահամեքենա, այդ թվում՝ առնվազն 530 տանկ, 530 զրահափոխադրիչ և 560 հետևակի մարտական ​​մեքենա: Ռուսաստանը նաև կորցրել է ավելի քան 60 ուղղաթիռ և կործանիչ»:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել