Թուրքիայի արտգործնախարարի հոդվածում անդրադարձ է եղել Հարավային Կովկասին
copy image url

Թուրքիայի արտգործնախարարի հոդվածում անդրադարձ է եղել Հարավային Կովկասին

Արտաքին 2 տարի առաջ - 21:58 23-04-2022

Ուրուգվայում հրատարակվող El Pais թերթի համար հրապարակվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հոդվածը, որտեղ Չավուշօղլուն, բացի թուրք-ուրուգվայական հարաբերություններից, խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Այս մասին հայտնել է ermenihaber.am-ը:

«‎Վստահ եմ, որ Ուրուգվայի ժողովուրդն ու կառավարությունն աջակցություն կցուցաբերեն Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, որոնց նպատակն է տարածաշրջանում մնայուն խաղաղություն և կայունություն հաստատել, քանի որ այս գործընթացում մեր բարեկամներին մեր կողքին տեսնելը մեզ ավելի ուժեղ է դաձնում»‎:

Տեղեկացնենք, որ Ուրուգվայ կատարելիք այցը Չավուշօղլուի համար առաջինն է: Այցի ընթացքում բացվելու է Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատունը, որի մասին իրազեկվել էր ավելի վաղ:

Ամենից շատ դիտված