Արտաքին 4 տարի առաջ - 22:41 07-01-2022

Թուրքիայի նախկին արտգործնախարարի մեկնաբանությունը շատ ուշագրավ բաղադրիչներ է ներառնում․ Շահան Գանտահարյան

Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Թուրքիայի նախկին արտգործնախարարի մեկնաբանությունը շատ ուշագրավ բաղադրիչներ է ներառնում։ Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։

Կարծում եմ՝ Դավութօղլուի այս բանաձեւում ամփոփվում է Անկարայի ամբողջ ուղղությունը այս կոնֆլիկտում։ Զուտ հայկական գործոնով պայմանավորելով դիմումի անընդունելիությունը՝ Դավութօղլուն ծխածածկույթ է ստեղծում»,- ընդգծեց Գանտահարյանը։

Ըստ նրա՝ երբ նույն հայտարարությունում ասվում է, որ Ղազախստանը թուրքական աշխարհի ամենակենտրոնական երկիրն է, ըստ էության, համաթուրքական ծրագրի գաղափարախոսությունն է, որ առաջ է քաշվում։ «Հայաստանի նախագահությունը շատ երկրորդական նշանակություն ունի այստեղ․ սլաքը հիմնովին եւ ուղղակի ուղղված է Մոսկվային, որը խորքային առումով ղեկավարում է ՀԱՊԿ-ն»,- շեշտեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ թուրքական անհանգստությունը ռուսական զորքերի Ղազախստան տեղակայմանն է վերաբերում։ Նրա գնահատմամբ՝ սա արդեն խոսում է ռուս-թուրքական մրցապայքարի, շահերի բախման նոր ռազմավարական կետի մասին։

Գանտահարյանի կարծիքով՝ հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայից հետո, Ղազախստանը դառնում է ռուս-թուրքական շահերի բախման երկրորդ թատերաբեմ։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին