Միտք 4 տարի առաջ - 11:44 18-04-2022

Փաշինյանը Արցախը հանձնելու մանդատ չունի


Արցախն ու Արցախի հարցը Հայաստանի բոլոր իշխանությունների համար եղել է ոչ այնքան հայրենիքի մի մաս, որքան հայրենիքի մյուս մասում իրենց թագավորությունը երաշխավորելու, անվերջ իշխանությունն ապահովագրելու միջոց։ Նախկին իշխանությունները պարբերաբար Արցախի հաշվին և՛ հարստացել են, և՛ ամրապնդվել՝ որպես իշխանություն, քանզի Արցախը պատրվակ են դարձրել, որ հանկարծ չփորձեն փոխել իշխանությունը։ Արցախն ընդամենը հայրենասիրության շիրմա է եղել, որի տակ քողարկված են եղել փառասիրությունը, ամբիցիաներն ու որկրամոլությունը։

Իշխանությունը փոխվեց, եկավ նոր իշխանություն, որը, բացի Արցախը ատելուց, նաև Արցախի հաշվին հարստացած, բայց նաև Արցախը պահած «նախկիններին» էր ատում։ Եվ սկսվեց մի իսկական ցինիզմ Արցախի շուրջ և «հանուն Արցախի»։ Այս իշխանությունները երբեք Արցախի մասով որևէ խոստում չեն տվել, այսինքն՝ հանուն ազատ, անկախ Արցախի։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում չի եղել Արցախի անկախ կարգավիճակի երաշխավորման, ազատ և անկախ հանրապետություն ունենալու խոստում, եղել է ընդամենը արցախցիների ինքնորոշման և անվտանգ կեցությունն ապահովելու խոստում, որը հիմա իրենք պարբերաբար կրկնում են՝ առանց խոստման, որ իրենք պայքարելու են Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման համար։ Փաշինյանի ու իր խունտայի նախընտրական ծրագիրը մեկ բառով՝ նախկինների վերադարձը կանխելու մասին է։

Նա Հայաստանի զոմբիացված հասարակությանը միայն մեկ խոստում է տվել՝ ամեն ինչ անելու է, որ նախկինները չվերադառնան։ Նա չի ասել՝ դուք ապրելու եք ազատ, անկախ, ինքնիշխան հայրենիքում, որի մի մասն էլ Արցախն է։ Նա Արցախի մասով դեռ իր գրքում ու հոդվածներում էր իր «նախընտրական ծրագիրը», իսկ իրականում՝ դավադիր պլանները արտահայտել, որ «ի՞նչ կլինի, եթե մեր հայրենիքի մի մասը տանք թշնամուն»։ Հիմա նա տալիս է, ու տալիս է, որ նախկինները չվերադառնան։

Նախկինների պայքարն էլ, մեծ հաշվով, հանուն Արցախի չէ, նրանք էլ են քաջ գիտակցում, որ Արցախ այլևս չունենք։ Նրանց պայքարը Նիկոլի հեռացման և իրենց վերադարձի համար է։ Այնպես որ, սա թատրոն է «հանուն Արցախի» և Արցախի հաշվին։ Մենք էլ այդ թատրոնի միամիտ հանդիսատեսն ենք, որ դե հավատում ենք՝ Հայաստանում կան նվիրյալներ, որոնք ազնվորեն կպայքարեն հանուն Արցախի՝ որպես մեր հայրենիքի մի մասի, ոչ թե որպես տարածքի, որի շուրջ կարելի է սակարկել։

Հանուն Արցախի իրական պայքար մղածները հիմա կա՛մ հողի տակ են, կա՛մ հաշմանդամության սայլակին։


Ֆրիկ

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի