Արտաքին 4 տարի առաջ - 23:20 16-04-2022

Ուկրաինացի զինվորականները Մարիուպոլում «կոչնչացվեն». Պուշիլին

«Կանոնավոր բանակի այն անդամները, ծովայինները, որոնք պատրաստ էին հանձնվել, արդեն հանձնվել են, այն ազգայնականները, այսինքն՝ ազգային գումարտակների [Մարիուպոլում] ներկայացուցիչները, որոնք, ըստ երևույթին, մտադիր չեն հանձնվել, ենթակա են միայն ոչնչացման»,- «Ռոսիա-24»-ի եթերում ասել է Դոնեցկի չճանաչված Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

Վլադիմիր Զելենսկին արդեն արձագանքել է այս խոսքերին։ «Մեր զինվորականների, մեր տղաների ոչնչացումը կարող է վերջ դնել բանակցությունների ցանկացած ձևաչափի: Ես կարծում եմ, որ սա նրանց մեծ սխալն է, եթե նրանք իսկապես ասում են, որ ուզում են վերջ տալ պատերազմին: Խուլ անկյուն, քանի որ մենք մեր տարածքներով և ժողովրդով առևտուր չենք անում: Եվ որքան շատ լինեն Բորոդյանկաները, այնքան ավելի դժվար կլինի»,- ասել է Ուկրաինայի նախագահն ուկրաինական առցանց լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են