Արտաքին 4 տարի առաջ - 23:14 20-09-2021

Ուկրաինացի զինվորականները Թուրքիայում սովորում են կառավարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը

Թուրքիայում գտնվող ուկրաինացի 75 զինվորականներից բաղկացած խումբը Bayraktar TB2 գրոհային անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերապատրաստում է անցնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ժողովրդական պատգամավոր Իգոր Կոպիտինը:

«Մեր Զինված ուժերի մարտունակության ամրապնդումը շարունակվում է: Մեկ այլ խումբ՝ Ուկրաինայի Զինված ուժերի 75 զինծառայող, արդեն վերապատրաստում է անցնում Թուրքիայի Հանրապետությունում նոր սարքավորումների՝ Bayraktar TB2 BpAC-ի օգտագործման վերաբերյալ»,- գրել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ ուկրաինացի մասնագետները տեսական ուսուցում կանցնեն և գործնական հմտություններ կստանան անօդաչու թռչող սարքերի շահագործման և սպասարկման գծով. համակարգին և բաղադրիչներին ծանոթանալու դասընթացն արդեն ավարտված է:

«Ընդունող երկրի բարձրակարգ կազմակերպության և մեր զինծառայողների պատասխանատու մոտեցման շնորհիվ երկու քննություն արդեն հաջողությամբ հանձնվել է»,- հաղորդել է Կոպիտինը:

Նրա խոսքով՝ կա հեռանկար, որ ապագայում այդ վարժանքներն ու դասընթացները կանցկացվեն Ուկրաինայում:

«Նաև թուրքական կողմի հետ բանակցություններ են վարվել Վասիլկովում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների ուսումնատեխնիկական կենտրոնի կառուցման վերաբերյալ: Բարձրացնում ենք մեր մարտունակությունը ուկրաինա-թուրքական համատեղ ջանքերով»,- եզրափակել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի ևս չորս համալիր: Յուրաքանչյուր համալիր ներառում է վեց անօդաչու թռչող սարք: Այսպիսով, նրանք դեռ նախատեսում են գնել 24 միավոր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը