Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:22 14-02-2022

Ուկրաինացի զինվորականները Դոնբասում սպանել են իրենց հետ վիճաբանած երկու հույների

Ուկրաինացի զինվորականները Դոնբասի շփման գծի մոտ գտնվող Գրանիտնայա գյուղում սպանել են երկու էթնիկ հույների։ Այս մասին հաղորդել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ լույս փետրվարի 13-ի գիշերը, տեղի սրճարանում։ Երեք զինծառայողներ կոնֆլիկտի մեջ են մտել մի խումբ հույների հետ, որի ընթացքում կրակ են բացել ընդդիմախոսների վրա։ Արդյունքում երկու մարդ մահացել է, ևս երկուսը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են։

Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է պահանջել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։

Հայտնի է, որ սպանվածներից մեկը ծառայել է Ազգային գվարդիայում, երկրորդը եղել է քաղաքացիական անձ։ Հարձակվողներին ձերբակալել են։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել սպանության, սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ