Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:10 14-04-2022

Ոչ մի իշխանություն իրավունք չունի Արցախի համար անընդունելի կարգավիճակի նշաձողն իջեցնելու․ ԱՀ խորհրդարանի հայտարարությունը

Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց հայտարարության տեքստ, որով անընդունելի են համարում Արցախի համար որևէ այլ կարգավիճակ, բացի ինքնորոշումից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջգիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլեւ արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։ Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։

Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի եւ Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։

ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել, պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ»,- նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի