Ներքին 4 տարի առաջ - 13:12 14-04-2022

Պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անընդունելի պահանջները կատարելու արդյունքում. Փաշինյան

ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։

Եզրափակիչ ելույթով հանդես եկող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր երեկվա ելույթի հետ կապված մի քանի արձագանքի։

«Դրանցից առաջինը պետք է անդրադառնամ Սերժ Սարգսյանի արձագանքին, որը տվեց մի շատ կարևոր, ֆունդամենտալ հարցի պատասխան։ Նա երեքժամանոց քննարկոումից անդրադարձել է ընդամեն մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ չի բանակցել երբեք, և ինքը՝ փուլային և փաթեթային տարբերակի շուրջ բանակցային տարբերակի շուրջ հարցին հրապարակային խոսել է, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող գործել մեկ օրում և այն միանշանակ պետք է լուծվի փուլերով։ Սա նշանակում է, որ Ղարաբաղը ոչ թե ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու»։

Փաշինյանն ասաց, որ երեկ հստակ ասել է, որ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անընդունելի և անիրատեսական պահանջները կատարելու արդյունքում։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել