Մամուլ 2 տարի առաջ - 08:31 17-05-2024

Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է...»:

Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք եւ նոր սահմանագիծ ստեղծեինք, դա կնշանակեր, որ «ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր»:

Հիմա թարգմանենք. ասում է` սահմանը գծում ենք այս պահին առկա իրողությունների համաձայն, այսինքն` ում զորքը որտեղ կանգնած է, ով ինչքան զավթել է, ով Google maps-ին կարողանում է թելադրել եւ համոզել, որ այդ տարածքն իրենն է, այդ սկզբունքով: Ինչը նշանակում է, թե հույս չունենաք, որ Սեւ լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են: Եվ պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ