Արտաքին 4 տարի առաջ - 18:47 05-06-2022

Շվեդիան և Ֆինլանդիան չեն հայտնվի ՆԱՏՕ-ում առանց Թուրքիայի պահանջները կատարելու. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ հայտարարել է, որ մինչև չկատարվեն Անկարայի պահանջները, նրա դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կմնա անփոփոխ, փոխանցում է CNN Türk-ը։

Նրա խոսքով, որոշ դաշնակից պետությունների քաղաքականությունն ու մի շարք խոստումների չկատարումը Թուրքիային հասկացրել են, որ անհրաժեշտ է ավելի վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը։

«Վերջին ժամանակներս մեր դիրքորոշման արդարացիությունը ցույց տվեց համառությունը նրանց, ովքեր մեզ խորհուրդ էին տալիս ճկուն լինել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում։ Մենք չենք փոխի մեր դիրքորոշումը, քանի դեռ մեր ակնկալիքները չեն արդարացել»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի և ՄԱԿ-ի միջնորդությամբ իրավիճակը կարգավորելու անհնարինության ֆոնին որոշ արևմտյան երկրներ սկսել են համաձայնել իր դիրքորոշման հետ առ այն, որ կազմակերպությանն անհրաժեշտ է մասշտաբային բարեփոխում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից