Ուղիղ եթեր
Մեծ ստի մեթոդը
copy image url

Մեծ ստի մեթոդը

Միտք 3 տարի առաջ - 22:44 01-04-2022
Մեր երկրում այնքան սուտ կա, որ Ապրիլի 1-ն անցնում է աննկատ։ Դրանց մի մասն այնքան մեծ է, որ հնարավոր չի հերքել մեծ չափերի պատճառով։ Իսկ եթե մի բանը չի հերքվում, ապա շատերի կողմից ընդունվում է որպես ճշմարիտ կամ «մասամբ ճշմարիտ»։ Դրանց հավատացողներն ու տարածողները երևակայում են, թե հասկանում են, ավելին՝ փորձում են հատվածական մեկնաբանություններ անել ու հիմնավորել, որ տարածվող մեծ ստերը ճիշտ են։

Մեծ ստի մեթոդով են հյուսվում համաշխարհային դավադրությունների տեսությունները, գաղտնի ուժերի ազդեցության մասին պատմությունները։ Օրինակ՝ Հայաստանում իշխանության վարքի վրա սորոսականների ազդեցության, Հայաստանի քաղաքական կյանքում Ռուսաստանի անդիմադրելի ազդեցության, տնտեսության մեջ օլիգարխների ազդեցության, հանցագործների՝ հանրային կյանքի վրա ազդեցության մասին պատմույթները հյուսվում են մեծ ստի մեթոդով։ Հետո երբ մարդկանց մեծ մասը հավատում են դրանց, ապա սորոսականը, ռուսը, օլիգարխը, հանցագործն, իրոք, կարողանում են իրենց ազդեցությունը մասամբ հաստատել։ Իսկ մեծ ստերի տակ մեծացածը հաղթական նշում է՝ «բա որ ասում էի՞, չէիր հավատում, տեսա՞ր»։

Կա թյուր կարծիք, թե ուտոպիան՝ քաղաքական երազանքը, առասպելը, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործությունը ևս գրված են մեծ ստի մեթոդով։ Այս կարծիքը շրջանառվել է խորհրդային բռնազավթման տարիներին, երբ արժեզրկվում էր հոգևոր ամեն ինչը։ Այսօր էլ դեռ կան մարդիկ, որոնք առասպելը, հեքիաթը որակում են՝ սուտ։ Այնինչ՝դրանք կառուցվում են ազգային, քաղաքակրթական արժեքների հիման վրա, ունեն հոգևոր, մշակութային նշանակություն, նպաստում են ժողովրդի-մարդկության քաղաքակրթական առաջընթացին։

Քաղաքական երազանքը, ուտոպիան, առասպելը կամ գրական գործը, որոնք խարսխված են առկա կամ երազելի արժեքների վրա, նպաստում են հասարակության, բնության, աշխարհի, Աստծո հետ ներդաշնակության հասնելուն, դրդում են մարդուն առաքինության, կատարելության, կառուցելու ավելի լավ հասարակություն և աշխարհ։

Առասպելի և մեծ ստի միջև համեմատությունը կարևոր է։ Մեծ ստերի ազդեցության տակ կարող է խախտվել մարդու հոգեկան առողջությունը։ Առասպելը, հոգևոր գիտելիքը ճիշտ ընկալող մարդը կարող է ապաքինվել, մաքրվել վախերից։ Այդ հաշվի առնելով, հոգեբանները խորհուրդ են տալիս քաղաքական գործչին՝ չտարածել մեծ ստեր։ Իսկ եթե նրա երևակայությունը սնունդ է պահանջում, ապա այն հագեցնել ոչ թե հոռետեսությամբ, հակաուտոպիայով, սարսափելի ցնորքներով, այլ արժեքավոր ստեղծագործություններով, պարզ ասած՝ կարդալ-գրել առասպելի լեզվով տեքստեր։


Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ