Արտաքին 4 տարի առաջ - 18:53 01-04-2022

Իսրայելը և Թուրքիան քննարկելու են դեսպանների նշանակման հարցը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, նաև անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի փորձին:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Չավուշօղլուն խոսել է դեսպանների նշանակման հավանականության մասին և մասնավորապես նշել. «Իսրայելի և Թուրքիայի նախագահները համաձայնել են այդ հարցը քննարկել արտգործնախարարների մակարդակով: Այդ հարցի վերաբերյալ որոշումը կկայացնենք Իսրայել իմ հնարավոր այցի ընթացքում»:

Թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է Պաղեստինի հարցին՝ նշելով, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա խնդրի լուծման վրա: Նրա պնդմամբ՝ այդ ամենը գիտակցում են նաև Պաղեստինում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին