Մամուլ 4 տարի առաջ - 21:52 28-10-2021

Չավուշօղլու.«Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին»

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին:

Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է, թե միասին ինչ քայլեր կարող են անել:

Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, թե «Հայաստանը որևէ դրական արձագանք չի տվել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու կոչին», ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին