Արտաքին 4 տարի առաջ - 19:07 26-03-2022

ԱՄՆ նախագահը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենգատոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Սա ամերիկյան և ուկրաինական կողմի՝ նման մակարդակով առաջին հանդիպումն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։

Ալեքսեյ Ռեզնիկովը Թվիթերում հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև քաղաքական ու պաշտպանական ոլորտներում ընթացիկ հարցերը և համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
18:50 Արթիկում կալանավորվել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը