Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:40 14-12-2021

ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: