Արտաքին 4 տարի առաջ - 16:56 18-03-2022

Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբապաստարանից փրկել են 130 մարդու

Ուկրաինայի Մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան հաղորդել է, որ Մարիուպոլի դրամատիկական թատրոնի տակ գտնվող ռմբապաստարանից 130 մարդու են փրկել։ Փրկարարները շարունակում են աշխատանքը:

Ռուսական բանակը արդեն երկու շաբաթ է՝ ավիացիոն և հրետանային հարվածներ է հասցնում շրջափակված Մարիուպոլի ուղղությամբ։ Քաղաքային խորհուրդը նշում է, որ օրական միջինում 50-100 ավիառումբ է նետվում քաղաքի վրա։

Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, այդ ռումբերից մեկը ավերել է քաղաքային դրամատիկական թատրոնի շենքը, որի նկուղում թաքնված էին մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ։ Ռուսաստանը պայթյունի համար մեղադրել է ուկրաինացի զինվորականներին, որոնք իբր ականապատել էին թատրոնի շենքը, և իրենք են պայթեցրել այն քարոզչական նպատակներով։ Միաժամանակ Մոսկվան որևէ արժանահավատ ապացույց չի ներկայացրել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին