Մամուլ 4 տարի առաջ - 08:45 15-03-2022

Արցախի հարցերը թողած` Աղվերանում նիստ են անելու. Ժողովուրդ

Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաեւ Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որեւէ կերպ օգտակար լինելու եւ խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երեւանում, ապա 18 եւ 19-ին կմեկնեն Աղվերան:Այս մասին մարտի 15-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրեն էլ են հրավիրել, սակայն ինքը մերժել է հրավերը՝ ի սկզբանե առաջարկելով տեղափոխել օրը։ «Ի՞նչ կրթության հարցով քննարկում, երբ Արցախում երեխաները զրկված են կրթության իրավունքից դեռ անհասկանալի ժամանակով, ու իրենք որոշել են ՏՏ ոլորտ քննարկել` հաճելի մթնոլորտում։ Ես մերժել եմ հրավերը»-, նշեց նա։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանից կամ մյուս ՔՊ-ական անդամներ Հասմիկ Հակոբյանից եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանից, սակայն վերջինս նշեց, թե համերգի է եւ չի կարող մեր հարցին պատասխանել, իսկ մյուս երկու պատգամավորները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին ու նամակներին”,- գրել է թերթը։
Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ