Արտաքին 4 տարի առաջ - 14:18 14-03-2022

Պուտինը «տառապում է ստերոիդային կատաղությամբ». Daily Mail

ՌԴ նախագահ Պուտինը «տառապում է ստերոիդային կատաղությամբ», որը կարող է լինել ստերոիդներով քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցություն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրներին և Five Eyes հետախուզական դաշինքի տվյալներին, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան։

Հետախուզության աղբյուրները ենթադրում են, որ 69-ամյա Պուտինը, հնարավոր է, հիվանդ է քաղցկեղով, Պարկինսոնի հիվանդությամբ կամ դեմենցիայով: Նրա «ուռած դեմքն ու պարանոցը» կարող են լինել ստերոիդների երկարատև օգտագործման պոտենցիալ կողմնակի ազդեցություններ:

Հետախուզությունը ենթադրում է, որ Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի նախագահի որոշումը ֆիզիոլոգիական բացատրություն ունի: Այդպիսի կարծիքների է հանգեցնում ոչ միայն Պուտինի ոչ ադեկվատ պահվածքը, այլև վերջին կադրերում նրա ուռած դեմքն ու ենթականերից անհեթեթ հեռավորությունը։

«Վերջին հինգ տարիներին Պուտինի որոշումների կայացման մեջ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Նրանք, ովքեր շրջապատում են նրան, նկատում են արժանահավատության և հստակության զգալի փոփոխություններ այն բանի, ինչ նա ասում է, և այն բանի, թե ինչպես է նա ընկալում իրեն շրջապատող աշխարհը», - պարբերականը մեջբերում է հետախուզության աղբյուրին:

Նշվում է, որ Պուտինի հստակ մտածողության բացակայությունը խորանում է «բացասական հետադարձ կապի հանգույցի» բացակայությամբ, քանի որ նրան «ուղղակի չեն տեղեկացնում» Ուկրաինա ներխուժման ժամանակ անհաջողությունների մասին։

Աղբյուրները նշում են նաև Պուտինի պահվածքը, երբ նա մեկուսանում է մարդկանցից, դատելով ամեն ինչից, հիվանդանալու վախի պատճառով, ինչը կարող է մեծացնել մահվան ռիսկը։

Ամենից շատ դիտված

21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են