Ներքին 4 տարի առաջ - 18:20 10-03-2022

Քաղաքացիները պարկերով ալյուր են գնում. գինը բարձրանում է

Ռուս-ուկրաինական հակամարտությունից ելնելով՝ Հայաստանում մասնագետները կանխատեսումներ են անում, որ Հայաստանը հացահատիկի խնդիր է ունենալու։ Այս հարցն անգամ հասավ Ազգային ժողով, երբ ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը բարձրաձայնեց այդ խնդրի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այդ հարցին չպատասխանեց։

Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում՝ պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը: 2016թ.-ին Հայաստանն ու Արցախը միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոննա հացահատիկ (ընդհանուր ամբողջ տեսակի պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):

Մեր երկրի համար հացահատիկի և այլ կերատեսակների շուկաներ են եղել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը։ Ըստ մասնագետների՝ պատերազմող երկրները չեն կարող մեզ ապահովել հացահատիկով, և մենք դժվար օրեր ենք ունենալու։ Հացահատիկի ենթադրվող կրիզիսի մասին լսելով՝ արդեն իսկ մեր քաղաքացիների մի մասը մի քանի պարկ ալյուր է գնել՝ իրենց ընտանիքներին որոշ ժամանակ ապահովագրելով։ Մեկ շաբաթ առաջ 25 կգ ալյուրի պարկը 6700 դրամ էր, հիմա՝ 6900։ Ամենայն հավանականությամբ, ալյուրի գինը ՀՀ-ում էլ ավելի կբարձրանա։

Մենք կապ հաստատեցինք «Բաղրամյան» ալրաղացի ներկայացուցչի հետ, այնտեղից փոխանցեցին, որ իրենք ցորենի խնդիր չեն ունենալու, այն ներկրում են Ռուսաստանից։ Թեպետ ալրաղացից վստահեցրին նաև, որ թանկացումներ չեն լինելու, բայց դրանք արդեն իսկ նկատելի են։


Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց