Վերջին ամիսներին դժգոհություններ են են հնչում այն մասին, որ Հաաստանում ցեմենտի դեֆիցիտ կա, միաժամանակ, բարձրացել են նաև ցենետի գները։
Oragir.news-ի տեղեկություններով՝ գների աճը կազմել է 10 000 դրամ՝ մեկ տոննայի համար։
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում 2 ցեմենտի գործարան կա՝ Արարատի և Հրազդանի ցեմենտի գործարանները, որոնք տարեկան արտադրում են մոտավորապես 850 հազար տոննա ցեմենտ։ Որոշակի քանակն էլ ներմուծվում է Իրանից այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն որոշում կայացրեց, որ կարելի է թույլատրել նաև կլինկերի և ցեմենտի ներմուծումը։
«Ընդ որում՝ ներմուծվող ցեմենտի և կլինկերի հարկերի չափը պարբերաբար փոփոխվել է։ Մոտ 1 շաբաթ առաջ ԱԺ-ն կլինկերը ազատել է հարկերց, իսկ ցեմենտի համար տուրքը իջեցվել է մոտ 5-6 անգամ և հասցվել 2000-2500 դրամ՝ տոննայի համար»։
Նա ընդգծեց, որ գների աճ եղել է, բարձրացել է նաև տեղական ցեմենտի գինը, և այդ բարձրացման տարբերությունը էական դեր չի խաղում բետոնի գնի ու շենքի արժեքի մեջ։ « Մոտավորապես, գինը բարձրացել է 8000-10000 դրամ՝ 1 տոննայի մեջ, բայց քանի որ ընդհանուր աշխարհում է թանկացումներ են ու ներկրողները տեսնում են, որ տեղականի գինն էլ որոշակի բարձրացել է, ներկրողնրը նույնպես գները բարձրացնում են։ Հայաստանում գների աճը պայմանավորված է էներգակիրների գնի բարձրացմամբ, բայց շինարարության մեջ ցեմենտը չէ, որ էականորեն որոշում է շինարարության արժեքը։ Շինարարության մեջ մոտավորապես 30 բնակարանի ունեցող շինության համար անհրաժեշտ ցեմենտի արժեքը 6-11 հազար դոլարի էլ չի հասնում։ Այսինքն՝ ցեմենտը եղանակ չի ստեղծում բնակարանի կառուցման ինքնարժեքում։ Մինչդեռ, ԱԺ-ում որոշ մարդիկ տեսակերներ էին հնչեցնում, որ եթե տուրքերի արժեքի նվազեցում լինի, ապա ներմուծվողի գինը կիջնի, հետևաբար նաև հայկական արտադրության ցեմենտի գինը կնվազի։ Սակայն կրկնեմ, որ շինարաության մեջ դա էական չէ»։
Փոխարենը, ըստ տնտեսագետի, ցեմենտի գործարանների աշխատելը էական է Հայաստանի համար, քանի որ հարկերն ու տուքերը վճարվում են մեր պետության բյուջե, բնապահպաական տուրքեր, եկամտահարկ, շահութահարկ, այդ բոլորը վճարում են մեր երկրում, մինչդեռ, ներմուծման դեպքում այդ գումարները գնում են դրսի պետբյուջե»։
Անդրադառնալով դեֆիցիտի մասին տեղեկություններին՝ Մակարյանն ասաց, որ եթե անգամ նման դեֆիցիտ կա, դա ժամանակավոր է։ «Մեր գործարանների հզորությունները բավարար են արտադրելու համար այնքան ցեմենտ, որքան մեր շինարարությունը կլանում է։ Խնդիրն այն է, որ ամառվա շրջանում ցեմենտի սպառումը ավելի շատ էր, քանի որ շինարարության բում էր, իսկ շինարարության ծավալները կտրուկ մեծանում են ամառվա ամիսներին։ Կարծում եմ, առաջիկայում այդ ծավալները կնվազեն»։
Նա ընդգծեց, որ ցեմենտի արտադրությունը բացի մուլտիպլիկատիվ էֆեկտից, նաև ռազմավարական նշանակություն ունի նաև պաշտպանական ամրությունների վերականգնման տեսանկյունից։
Տնտեսագետը նաև հայտնեց, որ հարևան երկրներից Իրանը արտադրում է տարեկան 82 մլն տոննա ցեմենտ և ունի մոտ 72 գործարան, իսկ Թուրքիան արտադրում է 78 մլն տոննա և ունի մոտ 60 գործարան։
«Մենք նույնպես պետք է տեղական արտադրողին խնամքով վերաբերվենք, պահպանենք ու ընդառաջենք»։
Անդրադառնալով ներմուծվող ցեմենտի գնի բարձրացման՝ նա նաև նշեց, որ խնդիրներ են առաջանում նաև կապված ճանապարհների՝ մասնավորապես Կապանում ճանապարհի հետ։ «Այնտեղ տուրքեր վճարելու պատճառով հաճախ խնդիրներ են լինում, եթե չեն վճարում, ապա այլ ճանապարհով գալիս էլի որոշակի խնդիրներ են լինում, բայց Իրանից ներմուծվող ցեմենտը մոտավորապես տարեկան 50 հազար տոննա է, դա էական քանակություն չէ, սակայն հիմա ռիսկեր կան, որ եթե տուրքերը նվազեցվում են, ապա հնարավոր է, որ 5-6 անգամ իրանական ցեմանտի ներմուծումը կարող է ավելանալ, ինչի հետևանքով տեղական արտադրությունը կարող է տուժել։ Մինչդեռ, տեղական արտադրությունները 100-ավոր աշխատողներ են պահում ու նաև իրենց շուրջը փոքր ու միջին արտադրություններ են պահում։ Հետևաբար, պնդում եմ, որ պետք է ոչ թե ներմուծողին խթանել, այլ տեղական արտադրողին»։
Մակարյանի դիտարկմամբ՝ հայկական ընկերությունները կարող են ավելացնել իրենց հզորությունները։ «Հայաստանի 2 ընկերությունները կարող են ներկայիս 850 հազար տոննայի փոխարեն արտադրել 1,2 մլն տոննա ցենետ, ընդ որում՝ այն նաև շատ բարձր որակի է։ Իրանական ցենետը շատ մանր հատիկներ ունի, դրա պատճառով իրանական ցեմենտից արվող բետոնով շաղախը, որ արվում է՝ մանր հատիկայնության ցենետի դեպքում օդը դժվարությամբ է դուրս գալիս, ինչի պատճառով ներքին ճաքերը շատ են լինում։ Հայկական արտադրության դեպքում այս խնդիրը չկա»։