Ներքին 4 տարի առաջ - 12:26 03-03-2022

Ինչու է բարձրանում գազի գինը. պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բնական գազի գնի փոփոխության հարցին: Նա ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:

«Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Մի նրբության մասին եմ ցանկանում տեղեկացնել: Դեռ նախորդ տարվանից Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է: Հայաստանում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Ջերմատվությունն, ըստ էության ավելացել է: Գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է: Մենք միջոցներ ենք ձեռնարկել Հայաստանի գազի գինը 1000 խմ գազի դիմաց 165 դոլար պահպանելու համար: Այստեղ ավելացել է կալորիականության գործակից: Ասեմ, որ այն շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ կալորիականության խնդիրը դեռ եղել է 2013 թվականից: Արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև:

«Քանի որ կային կուտակված բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է: Իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև կառավարության հետ բոլոր կնճռոտ հարցերի հետ կապված աշխատանքներն ավարտին ենք հասցնում: Լուծվում է առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը: Արդեն իսկ տրամաբանական է, որ սակագները հաշվարկվեն կալորիայի ճշգրտմամբ, որովհետև այդ հարցը միշտ հետաձգվում էր»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Ամփոփելով ելույթները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հիմնական նպատակն է գազի մատակարարման ոլորտում հարաբերությունները կարգավորել ինստիտուցիոնալ ձևով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը