Ներքին 4 տարի առաջ - 11:55 09-03-2022

ԱԺ-ն վերանայում է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը

«Վերջին շրջանում ՀՀ-ում ի հայտ են եկել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում»,- ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության կողմից «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Նախագծով, որը մշակվել է առողջապահության նախարարության և ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից, առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

Նանուշյանն ասաց, որ պետք է վերանայել ծխախոտային փոխարինիչների հասցրած վնասները. «Առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը հասկացությունը՝ ներառելով վերոնշյալ արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր միջոցներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ»։

Նանուշյանի խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային, էլեկտրականության կամ մարտկոցների եղանակով աշխատող արտադրանքը՝ քարթրիջով կամ տարայով, որի միջոցով նիկոտին և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

«Հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը՝ ներառելով այդ արտադրատեսակների կարգավորումը»,- նշեց փոխնախարարը:

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում