Մամուլ 3 տարի առաջ - 08:51 26-11-2022

Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը: «Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձեւավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գեւորգ Պապոյանին տեղ տալ: Նրանք, ըստ երեւույթին, ավելի հաճախ են «լայքում» կամ տարածում վարչապետի գրառումներն ու ավելի հաճախ են հայտարարում իրենց՝ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:

Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանի եւ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են տրանսֆորմացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստին Պապիկյանը ներկա չի եղել: Այդ օրը խոսվել է ՔՊ վարչության անդամների, տեղակալների, ոլորտների բաշխման մասին, ինչպես նաեւ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին: Նիկոլ Փաշինյանը չի ներում այն, որ կեղծիքների լուրը հրապարակվել է, եւ մենք գրել ենք այդ մասին: Հիմա ներսում բոլորն իրար վրա են փորձում բարդել պատասխանատվությունը, եւ առնետաորս է սկսվել՝ հասկանալու, թե ով է մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո