Արտաքին 4 տարի առաջ - 09:07 09-03-2022

Starbucks-ը կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում

Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը դադարեցնում է իր գործունեությունը ՌԴ տարածքում՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին ասվում է Starbucks-ի գլխավոր տնօրեն Քևին Ջոնսոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում։

«Մենք շարունակում ենք հետևել «...» իրադարձությունների զարգացմանը և այսօր որոշում ենք կայացրել մեր գործարար ակտիվությունը, ներառյալ մեր ապրանքների առաքումները Ռուսաստանում դադարեցնելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ: Ընկերության ղեկավարն ընդգծել է, որ ցանցի բոլոր սրճարանները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին և ուժի մեջ է մտնում անմիջապես:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ