Ավելին 4 տարի առաջ - 22:52 30-07-2022

Ռեփեր Տիմատին և ռեստորատոր Անտոն Պինսկին գնել են ռուսաստանյան Starbucks-ը

38-ամյա ռեփեր Թիմուր Յունուսովը, որը հանդես է գալիս Տիմատի կեղծանունով, Instagram-ում գրել է, որ Starbucks սրճարանների ցանցի ռուսական մասի նոր սեփականատերն է՝ ռեստորատոր Անտոն Պինսկիի հետ, որն աշխատում է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշոր ռեստորաններում։

Յունուսովն ասել է, որ «հրեշավոր ռեբրենդինգ չի սպասվում», որից հետո գրել է, որ ցանցի նախնական նոր անվանումն է «Super Coffee»։ Նա նաև բաժանորդներին խնդրել է նոր տարբերանշանի տարբերակներ ուղարկել՝ «ջրահարսի» փոխարեն։

Հուլիսի կեսերին Forbes-ը հայտնել էր, որ Starbucks սրճարանների ցանցը ռուսաստանյան հաստատությունները վերավաճառել է Անտոն Պինսկիին, Տիմատիին և սենատոր Արսեն Կանոկովի «Սինդիկա» ընկերությանը:

Starbucks-ը Ռուսաստանից դուրս է եկել մայիսի վերջին՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով, ՌԴ-ում թողնելով մոտ 130 սրճարաններից բաղկացած ցանցը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը