Ավելին 4 տարի առաջ - 13:58 07-07-2022

Ամերիկյան Starbucks-ը ռուսաստանցի գնորդ ունի

Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը, որը ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հայտարարել էր Ռուսաստանից դուրս գալու մասին, գնորդ է գտել ռուսական բիզնեսի համար։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով ընկերության երկու խորհրդատուներին։

Հավանական գնորդը ռուսաստանցի ռեստորատոր Անտոն Պինսկին է։ Այս տեղեկությունը հաստատել է նաև գործարարի ծանոթներից մեկը։

Ըստ պարբերականի զրուցակիցների, գործարքը կարող է կնքվել արդեն հուլիսի վերջին տասնօրյակում։ Այն ենթադրում է Starbucks սրճարանների բոլոր տարածքները վերանորոգված վիճակում վարձակալելու իրավունք, բայց առանց Starbucks-ի արտադրանքն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև «Պուշկինո պարկ» առևտրի կենտրոնում ընկերությանը պատկանող տարածքն օգտագործելու հնարավորության։

Սրճարանների ցանցի նոր սեփականատերը պետք է ամերիկյան McDonald's ռեստորանային ցանցի օրինակով, որը ձեռք է բերել ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Գովորը և վերանվանվել «Վկուսնո ի տոչկա», ռեբրենդինգ իրականացնի, պնդում է պարբերականի աղբյուրը։

Ընդ որում, ինքը՝ Պինսկին, չի հաստատել գործարքի մասին տեղեկությունը։ Starbucks-ը չի պատասխանել «Վեդոմոստի»-ի հարցմանը։

Ամերիկյան սրճարանների ցանցը ռուսական շուկայում աշխատել է 15 տարի։ Երկրում Starbucks-ի մոտ 130 սրճարան կա: Մարտի սկզբին ընկերությունը հայտարարեց Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու, իսկ մայիսի 23-ին ռուսական շուկան վերջնական լքելու մասին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը