Ներքին 4 տարի առաջ - 13:59 04-03-2022

Պաշտպանում ենք ՌԴ գործողությունները Ուկրաինայի դեմ. Երջանիկ Ղազարյան

«Ուկրաինան մշտապես օգտագործել են որպես հարթակ ՌԴ-ի դեմ, այսօր էլ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք սպառնում է ՌԴ-ին»,- հայտարարեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը, որը մի խումբ ցուցարարների հետ գտնվում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։

Ղազարյանի խոսքով՝ իրենք եկել են աջակցելու ՌԴ գործողությունները Ուկրաինայի դեմ, և համարում են, որ Ռուսաստանի գործողություններն այսօր ֆաշիզմի ու ազգայնամոլության դեմ են: «ՌԴ-ին այլևս ոչ մի հնարավորություն չեն թողել, դրա համար էլ այսօր կռվում է ՆԱՏՕ-ի զորքերի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Վերջինս նկատեց, որ այսօր ՌԴ-ն իր սահմանները չէր կարողանում անվտանգ պահել, իսկ ՆԱՏՕ-ն ստեղծել է ահռելի բազաներ։

«Ճիշտ է, պատերազմ է, բայց երբ ՌԴ-ն գործողություններ է անում Ուկրաինայում, խաղաղ բնակչությանը չի խփում. մի՛ նայեք Արևմուտքի սարքած այդ ֆեյք ապատեղեկատվությանը, որ օրը հինգ հատ նկար են դնում, որպեսզի բոլորին իրար խառնեն։ ՌԴ-ն ու Ուկրաինան մի ժողովուրդ են»։
Ղազարյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց, որ պետք է միշտ պաշտպանել ՌԴ-ին. «Պետք է ՌԴ-ի ցանկացած գործողություն պաշտպանել, որպեսզի հետագայում ավելի շատ խոսելու տեղ ունենանք, իսկ մեր ամբողջ պատերազմի ընթացքում Ուկրաինան պաշտպանել է Ադրբեջանին»։

Ղազարյանն ասաց, որ դեռ չեն որոշել իրենց հետագա քայլերը. «Այս պահին կսահմանափակվենք այսքանով»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի