Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 03-11-2025

Յանըմ ինչ․ էնքան երջանիկ կյանք ենք ապրում, մի հատ էլ նոյեմբերի 1-ից տոնածառ են դնում․ հարցում

Հանրապետության հրապարակում մեկնարկել են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:

Հիշեցնենք, որ տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

Ի դեպ, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը սկսել են Նոր տարուց բավականին շուտ տեղադրել՝ սկսած 2022 թվականից, երբ Արցախը հայտնվել էր շրջափակման մեջ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ճի՞շտ եք համարում, որ նոյեմբերի 1-ից սկսել են տոնածառը դնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ավելի կարևոր խնդիրներ կան, որոշներ էլ բացասական պատասխան տվեցին։
«Էսքան պռոբլեմի մեջ էդ էր պռոբլեմը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ճիշտ չի համարում դա։
«Իհարկե ոչ, հիմա մեր ամեն ինչը վերջացել ա, մնացել ա տոնածառը, շատ վատ ա, շատ վատ վիճակում ա մեր երկիրը, քանի կա Նիկոլ Փաշինյանը, մեր երկիրը երկիր չի դառնա, ինքն անում ա էն, ինչ թելադրում ա Ալիևը, Ալիևի ստրուկն ա »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հասկանալի չէ, թե ինչու են ժամանակից առաջ ընկնում։
«Ոչ, ինչու ես առաջ ընկնում, գոնե դեկտեմբերի 1-ից դիր։ Յանմ ինչ, էնքան երջանիկ կյանք ես ապրում, մի հատ էլ նոյեմբերի 1-ից»,- ասաց նա։

«Իմ վեջը չի, երբ ուզում են թող դնեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում