Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 07-05-2025

Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում

Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն թանկացումներ են, ակնհայտ գնաճ կա։ Շատերը դժգոհում են, որ նախկինում նույն գումարով ավելի շատ ապրանք կարող էին գնալ, քան ներկայումս։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ կարող եք գնել 5000 դրամով»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ 5000 դրամով ոչինչ չեն կարող գնել։

«Ոչ մի բան էլ չեմ կարա առնեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ առանց երեխաների օգնության չի կարող բավարար ապրանք գնել։ «Օրվա առևտուրը կազմում է 3000-5000 դրամ, հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք, թոշակառուն ոնց պիտի առևտուր անի։ Երեխաները որ չօգնեն, չենք կարողանա»,- նշեց նա։

«Մի հատ լավ կոֆե»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` մեկ լուցկի չի կարող գնել։ «Մի հատ լուցկի չեմ կարա առնեմ։ Մի հատ սիգարետ, մի հատ լուցկի` 5000-ը պրծավ։ Նայեք, պղինձ եմ տանում հանձնեմ, որ փող առնեմ, էթամ հաց ուտեմ»,- ասաց նա։

«Մի շիշ արաղ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում