Ներքին 4 տարի առաջ - 19:51 03-03-2022

Հայ գրականության ամենամեծ մարտահրավերն ազգային ողբերգությունից հրաժարվելն է. Հովիկ Աֆյան

Մարտի 3-ը Գրողների միջազգային օրն է: Oragir.news-ը զրուցել է ժամանակակից գրող, «Կարմիրը», «Չաստվածաշունչ», «Քաղցր կյանք»,«Միս ուտողները» գրքերի հեղինակ Հովիկ Աֆյանի հետ: Նրա կարծիքով` հայ երիտասարդությունն ընթերցասեր է:

«Ամեն դեպքում՝ գրախանութներում հաճախ եմ հանդիպում հենց երիտասարդների: Այլ հարց է, թե ինչ են կարդում: Կան, որ, այսպես կոչված, մոտիվացիոն գրականություն են կարդում, օրինակ՝ «ուշքի չեկող աղջկա», միանգամից հարստանալու, «ֆերրարին վաճառած վանականի» մասին, բայց կարծում եմ, որ, օրինակ, Նար-Դոսը, երբ իր «Ես և Նա»-ի մեջ ասում է՝ «Մենք վերևն ենք, դուք ներքևը», պակաս մոտիվացիա չի տալիս...»։

Ըստ նրա`գրողներն ու հրատարակիչները առաջին խնդիրը լուծել են, քաղաքը կարդում է, մնում է հաջորդ, ավելի բարդ խնդիրը լուծել․ քաղաքը լավ բան պետք է կարդա:

Աֆյանը անդրադարձավ այն խնդրին, որ այսօր գրողների համար գրականությունը եկամտի աղբյուր չէ, և անհնար է միայն գրելով գումար վաստակել։

«Աշխարհում էլ բազմաթիվ գրողներ այլ աշխատանք ունեն, օրինակ՝ խոհարար են կամ շինարար: Դա, իհարկե, վատ է, բայց նաև հրաշալի է, որովհետև եթե գրողը միայն գրող լինի, նրա գրքերը չեն կարող իրական լինել ու իրականության մասին պատմել»:

Աֆյանը, խոսելով հասարակության ու պետության մեջ ժամանակակից գրողի տեղի ու դերի մասին, անկեղծացավ.
«Ունի՞ արդյոք արժանի տեղ գրողը պետության ու հասարակության մեջ, անկեղծ ասած՝ չգիտեմ: Գիտեմ միայն այն, որ գրողն այսօր, նկատի ունեմ, հայ գրողը, աշխատանքից շատ ուշ ժամի դուրս է գալիս, գնում կանգառ, երկար սպասում, որ երթուղայինը գա, մի կերպ խցկվում է դրա մեջ, հասնում տեղ, մտնում բակի խանութ ու մի հաց թևի տակ՝ մտնում տուն»:
Հայ գրականության ամենամեծ մարտահրավերը , ըստ նրա, ազգային, գենետիկ ողբերգությունից խիզախորեն և աննահանջ հրաժարումն է :

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ