Ներքին 4 տարի առաջ - 13:56 03-03-2022

Ո՞նց եք պատկերացնում անաչառությունը, եթե փորձագետը Արծրուն Հովհաննիսյանն է. Արթուր Վանեցյան

«Եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել վերահսկողություն, բայց երբ այն իշխանությունն է ձևավորում, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ,էլ ինչպես կարելի է պատկերացնել այդ հանձնաժողովի արդյունավետությունը:

«Որպես փորձագետ է ընդգրկվում Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը