Ներքին 3 տարի առաջ - 17:41 23-04-2023

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու, եթե կորցնենք Արցախը. Ռուբեն Վարդանյան


Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում մի քանի օր առաջ ներկա էի Սուրբ Զատիկի առթիվ սաների պատրաստած միջոցառմանը: Երեխաների հետ շփումը ոչ միայն երջանկության անսահման զգացողություն ու էներգիա հաղորդեց, այլև ավելի խորացրեց նրանց խաղաղ մանկությունն ու լուսավոր ապագան ապահովելու պատասխանատվության զգացումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նակին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Շրջափակման ամեն օրն արցախահայության համար գոյության պայքար է, ու այս իրավիճակում Հայաստանի Ազգային ժողովում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու հնչող հայտարարությունները շոկային ազդեցություն են ունենում: Ցավալի է տեսնել, թե ինչպես էին իշխող ուժն ու ընդդիմությունը մեծ եռանդով մեղադրում միմյանց, բայց ոչ ոք այդպես էլ չխոսեց Արցախի մասին, չասվեց, թե ինչ ենք անելու, որ 120 հազար արցախահայությունը, այդ թվում՝ 30 հազար երեխաները, իրենց հայրենիքում ապրելու հնարավորություն ունենան։

Այսօրվա իրավիճակը շատ պարզ է․ կա՛մ մենք պայքարում ենք, որը շատ ծանր որոշումներ է ենթադրում, կա՛մ ենթարկվում ենք, իսկ դա նշանակում է, որ կորցնում ենք մեր ազգային արժանապատվությունը, կորցնում ենք հայրենիքը։ Ես հասկանում եմ, որ ընտրությունը շատ ծանր է, բայց և՛ Հայաստանի վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան մի բան․ եթե մենք շարունակենք միայն մեղավորներ փնտրել և միմյանց փնովել, դա ապագա չունեցող ճանապարհ է։
Հիմա մենք հայրենական պատերազմի իրողությունում ենք ապրում, իսկ դա նշանակում է, որ պետք են այս դժվարությունները հաղթահարելու հստակ մշակված ծրագիր ու գործողություններ։

Մեր պատկերացրած ճանապարհը մեկն է՝ համախմբվել Արցախը պաշտպանելու, Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ: Այդ պայքարը պահանջելու է ծանր, չափազանց ծանր աշխատանք, բայց ուրիշ ճանապարհ չկա, որովհետև ուրիշ ճանապարհն անընդունելի է մեր՝ հայ մնալու համար։
Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք ապրելու, եթե կորցնենք Արցախը։ Պարզապես ուզում եմ խոսքս ուղղել բոլորին՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին, բոլորի՛ն. եթե մենք կորցնեք Արցախը, դա չի ներվելու, դա դառնալու է խարան: Ու ես խոստանում եմ՝ այնպես եմ անելու, որ դուք, ձեր երեխաներն ու թոռներն ամեն օր ստանաք Արցախի երեխաների նկարները, որպեսզի միշտ հիշեք, որ նրանց ցավը, կործանված մանկությունը ձեր անգործության կամ սխալ քայլերի հետևանքն է։

Բայց ես համոզված եմ, որ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Մենք ամեն գնով, ամեն ինչի միջով անցնելով՝ պարտավոր ենք գալիք սերունդներին հանձնել հայկական Արցախ, ուժեղ հայկական պետություն և միավորված Հայկական աշխարհ։ Դա յուրաքանչյուրիս պարտքն ու պարտականությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ այստեղ՝ Արցախում, Հայաստանում, թե Հայկական աշխարհում: Դա մեզ չի ազատում հանուն Արցախի պայքարելու պատասխանատվությունից»:

Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է նաև Սյունիքում։ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Րոպեներ առաջ էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկացանք, որ Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան