Մամուլ 4 տարի առաջ - 10:07 03-03-2022

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ խառնաշփոթ ստեղծում. Փաստ

Այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «բոլոլա» հրահրեց: Պետք է ենթադրել, որ ամեն անգամ, երբ իր «ելույթից» հետո ԱԺ-ում վիճաբանություն է սկսվում իր անվան պատգամավորների ու ընդդիմության միջև, մեծագույն հաճույքով է հետևում դրան: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանին պարզապես հարցրեցին՝ ինչոր բան անո՞ւմ եք մեր ժողովրդի համար, երբ անընդհատ թանկացումներ են, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք հացահատիկի հարցը լուծելու համար: Այս մասին մարտի 3-ի համարում գրել է «Փաստ» թերթը։

«Նա այս հարցերին չպատասխանեց. ամենայն հավանականությամբ, պատասխանելու բան չկար: Փոխարենը խիստ վրդովվեց, երբ հերթական անգամ հիշեցրին, որ հանձնել է Արցախի 75 տոկոսը, այնինչ, իրենք ամեն ինչ անում են, որ դա մոռացվի: Թշնամական պետությունների կամ այլ պետությունների ղեկավարների՝ իր և մեր երկրի հասցեին տարբեր գնահատականներին երբեք չարձագանքող Փաշինյանը սկսեց հոխորտալ, գոռգոռալ ու մատ թափ տալ ընդդիմության վրա՝ վերստին անցնելով իր սիրելի թեմային՝ նախկին նախագահներին: Ուշագրավ է, որ նա նորից խոսեց նրանց նկատմամբ նոր քրեական գործեր հարուցելու մասին, ինչը հատկանշական է Ադրբեջանի կողմից Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու ֆոնին:
Այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից իրեն թույլ է տալիս ասել «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ», ինքնին շատ խոսուն է: Սակայն շատ ավելի կարևոր է երկու հարց. նախ՝ հերթական անգամ նման հոգեվիճակի մեջ հայտնվելու խորքային պատճառները՝ կապված թե՛ կոնկրետ թեմայի հիշեցման, թե՛ աշխարհաքաղաքական առկա հանգամանքների հետ, և երկրորդ՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք նրան, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերից հետո հնարավոր դարձավ այս ամենը, երբ Նիկոլ Փաշինյանը հոխորտում և մեղադրում է այլոց...»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան