Մամուլ 4 տարի առաջ - 08:18 26-02-2022

Ո՞ր ակցիաներն են ընդունելի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուս-ուկրաինական հակամարտության այս օրերին Հայաստանում գործունեություն ծավալող որոշ շրջանակներ, որոնք հայտնի են իրենց ծայրահեղ հակառուսականությամբ, ՌԴ դեսպանատան մոտ ակցիաներ են անում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Ռուսաստանի: Հասկանալի է, որ ցանկացած ոք ազատ է կարծիք արտահայտել որևէ հարցի շուրջ: Սակայն մեր հայրենակիցներից շատերը սոցցանցերում նկատել էին, որ հակառուսական այս ակցիաներն անցնում են անխոչընդոտ, այն դեպքում, երբ բավական է թեկուզ մի փոքր ակցիա լինի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, անմիջապես միջամտում են իրավապահները և նույնիսկ բերման ենթարկում մասնակիցներին: Ավելին, այդպես վարվել են նաև Հայաստանում ադրբեջանցի պատգամավորների ներկայության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Որոշ օգտատերեր նույնիսկ նկատում էին, թե փաստորեն ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիաները գուցե այս իշխանությունների սրտով են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան