Արտաքին 4 տարի առաջ - 21:09 25-02-2022

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է քաղաքի պաշտպանության մեկնարկի մասին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքը թեւակոխել է պաշտպանության փուլ։ Կլիչկոյի խոսքով՝ ուկրաինական բանակը պահպանում է պաշտպանությունը երկրի ամենամեծ քաղաքի շուրջ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին խնդրել է չհրապարակել ռազմական տեխնիկայի և զինվորականների տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը Կիևն արգելափակել են արևմտյան կողմից։ Գործակալության տվյալներով՝ օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միացել են ռուսական դեսանտային զորքերի ստորաբաժանումներին Կիևի արվարձանում գտնվող Գոստոմել օդանավակայանում։ Օդանավակայանը, ըստ պաշտպանության նախարարության, գրավվել է ռուս զինվորականների կողմից: Առաջին հաղորդագրություններն այս մասին հայտնվել են մեկ օր առաջ։

Կիևի, հատկապես Օբոլոնսկի շրջանի բնակիչներին, որտեղ այսօր արդեն մարտեր են գրանցվել, Կլիչկոն խնդրել է չլքել իրենց տները և կացարանները։ «Ջրի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների պաշար պատրաստեք, տաք հագուստ, վերմակ պատրաստեք»,- հայտարարել է նա։

Ականատեսները հայտնում են, որ ավտոմատ հրացաններ են բաժանում քաղաքաբնակներին՝ քաղաքի պաշտպանության համար։

Կիևի բնակչությունը գրեթե երեք միլիոն մարդ է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին