Արտաքին 4 տարի առաջ - 22:47 23-02-2022

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես հայտարարել են Կրեմլում, Պուտինն իր զրույցում ընդգծել է Կիևի ագրեսիայի և մինսկյան պայմանավորվածությունների չկատարման պայմաններում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը։

ՌԴ ղեկավարը բարձրացրել է նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների թեման և հիասթափություն հայտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքից, որը հավասարազոր է ռուսական կողմի պահանջներն անտեսելու փորձին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ չէ հրաժարվել երկկողմ հարաբերություններից ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի հետ։ Նա նշել է, որ սպասում է Պուտինի այցին եւ անհրաժեշտ է համարում բանակցությունները։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ