Մամուլ 4 տարի առաջ - 08:58 23-02-2022

Պաշտպանության նախարարն առաջին տեղակալ կունենա. ինչ են մտածել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն այսուհետ կհամարվի որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման առաջարկությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նախատեսելով փոփոխություն կատարել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում:

Տեղեկացանք, որ, որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը՝ պաշտպանության եւ ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ եւ ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում:

Նաեւ հստակեցվում են ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: Հավելենք, որ նախագիծն ընդգրկված է կառավարւթյան նիստի այսօրվա օրակարգում: Իսկ սա արվում է այն բանի համար, որ Արտակ Դավթյանի լիազորությունները փոքրացվեն, վերջնարդյունքում մեղադրյալ Դավթյանը հեռացվի պաշտոնից:

Ու մեծ հաշվով այս փոփոխությունն այն բանի համար է, որ Նիկոլ Փաշինյանը ունենա անձնական նախարար, որը ամբողջությամբ կտիրապետի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իրավիճակին՝ ենթարկվելով բացառապես իրեն, այսինքն՝ բանակը կունենա մեկ գլուխ, քանի որ կադրերն առանց այդ էլ շատ չեն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի