Արտաքին 4 տարի առաջ - 15:47 21-02-2022

Թուրքիայի պաշտպանության նախարարը անդրադարձել է Մոնտրոյի կոնվենցիային

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ անդրադարձել է Մոնտրոյի կոնվենցիային՝ ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աքարը մասնավորապես ասել է. «Մեր անկեղծ ցանկությունն է, որ Սև ծովի սահմանակից երկրներն այնտեղ ապրեն հարմարավետության, ապահովության և բարգավաճման պայմաններում։ Այս առումով մենք այնտեղ հնարավորություն ունեցանք շեշտելու Մոնտրոյի կոնվենցիայի կարևորության մասին: Մենք նշեցինք նաև, որ Մոնտրոյի կոնվենցիայով նախատեսված կարգը շահավետ է բոլոր կողմերի համար, և անհրաժեշտ է աջակցել կոնվենցիային (դրա գործունակությանը)»:

Թուրքիայի պաշտպանության նախարարը, խոսելով բուն ռուս-ուկրաինական լարվածության մասին, հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական ակտիվության մասին լրատվամիջոցների տեղեկատվությանը պիտի զգուշավորությամբ վերաբերվել, քանի որ դրանց մի մասն ապատեղեկատվություն է: Վերջինիս խոսքով՝ պետք է կանխել այն հնարավոր վատ հետևանքները, որոնք կարող են առաջանալ ապատեղեկատվությունից:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում