Արտաքին 3 տարի առաջ - 18:24 09-10-2023

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նախարարության համալսարանի նոր ուսումնական տարվա բացման արարողությանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Գյուլերը, նշելով, որ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում աջակցություն է տրամադրել «բարեկամ և դաշնակից մի շարք երկրներին», Ադրբեջանի վերաբերյալ նշել է. «Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման նոր հնարավորության դուռ է բացվել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի այս ընկալմամբ։ Մենք հուսով ենք, որ համապարփակ կարգավորումը հնարավորինս շուտ կապահովվի` տարածաշրջանի կայունության և բարօրության համար»,- նշել է նա։

Թուրք նախարարը նաև անդրադարձել է Լիբիայում, Սիրիայում , Միջերկրական ծովում տիրող իրավիճակին և հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել իր դաշնակիցներին առկա մարտահրավերները հաղթահարելու համար։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում