Արտաքին 2 տարի առաջ - 18:39 16-11-2023

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում նախարարության 2024թ․-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ տարվող գործողություններին։ Գրում է Ermenihaber-ը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հոսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցումով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։ Իսկ այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում