Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:38 19-02-2022

ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ողջունել են հայ մտավորականների այցն Արցախ

Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին:
Հայ մտավորականների պատվիրակությանն ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Ազգային ժողովի փոքր դահլիճում հանդիպումը շարունակվել է խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Արթուր Թովմասյանը ներկաներին շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև անդրադարձել է պատերազմյան և հետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականին:

Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական զարգացումներին, Արցախի կարգավիճակին ու այդ համատեքստում խորհրդարանական օրակարգին առնչվող հարցեր:

«Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ նախաձեռնողները ներկայացրել են հայ մտավորականներին միավորող կառույցի ստեղծման նպատակը, այն է՝ համախմբել ազգն Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ: Նրանք հանդես են եկել հայությանն ուղղված ուղերձով ու ազդարարել են Ազգային միասնության խորհուրդ ստեղծելու, Արցախում համահայկական համաժողով հրավիրելու մասին:

Հանդիպմանը ներկա խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները ողջունել են հայ մտավորականների այցն Արցախ ու համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի

Ձեզ գուցե հետաքրքրի