Մամուլ 2 ամիս առաջ - 08:55 13-08-2026

«Ժողովուրդ». Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ հանդիպում արձանագրեց․ խորհրդարանի նախագահն ու ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցությունների ղեկավարները միասին զրուցում էին կարմիր ֆոյեում։ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանի ամենամեծ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից հետաքրքրվեց, թե ինչ հարց էին քննարկել նման կազմով։ Մանավազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձնահատուկ կամ փակ քննարկում չէ։

Ըստ նրա՝ զրույցի թեման «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի՝ ԱԺ դահլիճում արված առաջարկն էր՝ հնարավորինս արագ ավարտել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը։ Բանն այն է, որ խորհրդարանն ունի 12 մշտական հանձնաժողով, և եթե յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումն ու քվեարկությունը կազմակերպվեն ներկայիս տեմպով, գործընթացը կարող է բավական երկար տևել և մինչև սեպտեմբեր դժվար թե ավարտվի։

«Մենք համաձայն ենք, որ գործընթացը պետք է արագ ավարտել, սակայն ես պնդեցի, որ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումներն ավարտենք և բոլորի քվեարկությունն անցկացնենք նույն օրը, որպեսզի խորհրդարանն ամբողջությամբ ձևավորված լինի և պատրաստվենք կառավարության ծրագրի ներկայացմանը»,— «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Արուսյակ Մանավազյանը։

Այսպիսով, ԱԺ նախագահի և երեք խմբակցությունների ղեկավարների՝ միջանցքում արձանագրված հանդիպման առանցքում խորհրդարանի վերջնական ձևավորման և մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացն արագ ավարտելու հարցն էր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան