Մամուլ 4 տարի առաջ - 08:31 19-02-2022

Իրենց կարելի է, ընդդիմադիրներին՝ ոչ․ Հրապարակ

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։ Վեդի խոշորացված համայնքի վարչական տարբեր շրջանների բնակիչներին ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանը միանձնյա տրամադրել է 15-50-հազարական դրամ, մի բան, որի, նախ, իրավունքը չունի, քանի որ ավագանու որոշմամբ պետք է հատուկ խորհուրդ ձեւավորվեր, եւ խորհուրդը նման որոշումներ ընդուներ։ Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը․

«Բացի դա՝ ընտրություններից առաջ այդպիսի օգնությունների համար իշխանությունը դատում է Սյունիքի համայնքապետ Առուշ Առուշանյանին, մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի աշխատակիցներին։ Փոխարենը համայնքային բուն խնդիրները Գարիկ Սարգսյանի եւ նրա կողմից վարչական շրջանների ներկայացուցիչներ նշանակվելուց հետո անտեսված են, Ուրցաձորում, օրինակ, բնակիչներին զրկել են գիշերային լուսավորությունից”,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով