Արտաքին 4 տարի առաջ - 11:22 18-02-2022

Սաուդյան Արաբիայում ընկերությունը որոշել է աշխատանքի ընդունել 30 կին գնացքի մեքենավարի և ստացել է 28 հազար դիմում

Սաուդյան Արաբիայում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, ընկերությունը հայտարարություն է տարածել 30 կին գնացքի մեքենավարի աշխատատեղի վերաբերյալ և ավելի քան 28000 դիմում է ստացել: Այս մասին հաղորդել է իսպանական Renfe երկաթուղային ընկերությունը, որը պատասխանատու է Մեքքայի և Մեդինայի միջև արագընթաց գնացքների շահագործման համար։

Ընկերությունն այդքան հայտ է ստացել մեկ ամսում։ Առցանց թեստավորումից հետո, որի ընթացքում գնահատվել են ակադեմիական առաջադիմությունը և անգլերենի իմացությունը, թեկնածուների թիվը կրկնակի կրճատվել է՝ հասնելով 14 հազարի։

Մինչև մարտի կեսերը ընկերությունը կընտրի 30 թեկնածուի: Մեկ տարվա վերապատրաստումից հետո կանայք կվարեն Մեքքայի և Մեդինայի միջև երթևեկող գնացքները. երթուղի, որով ամեն տարի ճանապարհորդում են միլիոնավոր մահմեդական ուխտավորներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին