Մամուլ 4 տարի առաջ - 08:16 17-02-2022

Հրաժարականների շքերթ՝ Սյունիքում․ Հրապարակ

Սյունիքից տեղեկացանք, որ ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ Երեկոյան արդեն վարչապետը ստորագրեց ազատման հրամանը: Նա աշխատանքի է տեղափոխվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Ըստ թերթի հրապարակման՝ առաջիկա օրերին պաշտոնանկ կլինեն նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մյուս փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։ Կառավարությունում դժգոհ են Սյունիքի ղեկավար կազմի աշխատանքից, եւ տեւական ժամանակ է՝ մարզպետին փոխարինող են փնտրում, ուզում են գտնել մեկին, որը բռի մեջ կհավաքի մարզը եւ առաջիկայում սպասվող ապաշրջափակման ու դիրքային զիջումների ժամանակ կկարողանա զսպել հանրային ընդվզումները։

«Հրապարկը» տեղեկացել է, որ Պողոսյանը 2 օր առաջ «բյուլետեն» է ձեւակերպել, որպեսզի հնարավորինս ձգի իր ազատումը։ Նա թերթին փոխանցել է, որ աշխատում է, ազատման մասին էլ ասել է՝ խոսակցություն չի եղել: Չի հերքել առողջական խնդիրները, բայց․ «Գորիսի, Սիսիանի ուղղությամբ ես աշխատանքները տանում եմ: Հա, մի քիչ առողջական խնդիրներ կան, առաջիկա շաբաթը կբուժվեմ»:

«Որպեսզի այս ազատումները մարզում կառավարությանը դեմ տրամադրություններ չստեղծեն, այս մարդկանց անգործ չեն թողնի։ Նարեկ Բաբայանը գործուղվում է ԶՊՄԿ, որպեսզի սեփականատիրոջ կողմից կառավարությանը նվիրված 15 տոկոսի տնօրինման հարցում իշխանությունների աչքն ու ականջը լինի։ Ինչ վերաբերում է Սյունիքի հաջորդ մարզպետին, ապա քննարկվում է երկու թեկնածություն՝ ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Դանիելյանի եւ Կարեն Սարուխանյանի: Վերջինիս թեկնածությանը կատեգորիկ դեմ են մարզի համայնքապետերը, նա ընդունելի ղեկավար չի կարող դառնալ, սակայն ՔՊ մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը նրան մի քանի ամսով մարզպետ կնշանակի՝ նրա փոխարեն ԱԺ գործուղելով մեկ այլ ուսապարկի»,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց