Մամուլ 4 տարի առաջ - 07:37 17-02-2022

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Ջհանգիրյանից․ Հրապարակ

Տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից՝ նա այնքան էլ լավ չի իրականացնում իր վրա դրված պարտականությունները, եւ դատական համակարգի հնազանդեցման գործընթացը դանդաղ է ընթանում։ Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը․

« Լուրեր կային անգամ, որ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում` մարդ, ով համակարգը կհավաքի բռում: Նաեւ սրանով են բացատրում այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ջհանգիրյանի դեմ ԱԺ ընդդիմության հայցը, որտեղ վիճարկում են վերջինիս ընտրությունը` Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի (ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները) 9-րդ մասի համաձայն (ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում):

Խոսքը Ջհանգիրյանի տարիքի մասին է, ով ընտրվելու պահին արդեն 1 տարով մեծ էր օրենքով նշված շեմից եւ իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը: Դիտորդները չեն բացառում, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի կարգավիճակում` այն հռչակելով հակասահմանադրական։ Դատական նիստը նշանակվել է ապրիլի 19-ին»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց