Ուղիղ եթեր
Քարաթափո՞ւմ, թե՞ փլուզում․ ահազանգում են Շիրակի մարզի վթարային շենքերի բնակիչները
copy image url

Քարաթափո՞ւմ, թե՞ փլուզում․ ահազանգում են Շիրակի մարզի վթարային շենքերի բնակիչները

Ներքին 3 տարի առաջ - 16:33 14-02-2022
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին Վրաստան-Հայաստան սահմանագոտում գտնվող Բավրա համայնքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել էր երկրաշարժ։ Բնական այս երևույթի ցնցումները զգացվել են նաև Շիրակի մարզում։ Մարզի Աշոցք համայնքի այն բնակիչները, ովքեր ապրում են բազմաբնակարան շենքերում, հայտնվել էին խուճափի մեջ։ Նրանք փետրվարյան այս սառնամանիքներին (իսկ Աշոցքում ձմեռը բավականին ցուրտ է) կանգնել էին դրսում և չէին պատրաստվում գնալ տուն։ Երկրաշարժի ցնցումներն ավելի ուժեղ զգացել են Գյումրիի բարձրահարկ և վթարային շենքերի բնակիչները։ Բարձրահարկերի բազմաթիվ բնակիչներ երեկոյան այդ սառնամանիքին մինչև կեսգիշեր սպաել են դրսում՝ վախենալով մտնել իրենց տները։

Oragir․news-ի լրագրողն այդ ընթացքում փորձում էր կապ հաստատել տարբեր թաղամասերի բնակիչների հետ, բայց ապարդյուն, բջջային կապը չէր գործում։ Քաղաքի ամենավտագավոր հատվածը «Բուլվարային» կոչվող թաղամասն է, որտեղ կան մի շարք 9, 7, 6 հարկանի շենքեր և կառուցվել են խորհրդային տարիներին, սակայն մինչ օրս չեն վերանորոգվել։ Նմանատիպ իրավիճակները հաճախ երևան են հանում լրջագույն խնդիրներ։ Օրինակ՝ Գյումրիի որոշ թաղամասեր այդ պահին հոսանքազրկվել էին, չէր գործում բջջային կապը, կարծես մարդիկ կտրվել էին արտաքին աշխարհի հետ շփվելու միջոցներից։ Իսկ այսօր առավոտյան Oragirnews-ին դիմել էին Գյումրիի Անտառավան 26 շենքի բնակիչները, ովքեր ամբողջ գիշեր իրենց անչափահաս երեխաների հետ մնացել են դրսում՝ վախենալով մտնել վթարային շենք։ Երկրաշարժի հետևանքով շենքի վերին՝ չբնակեցված հատվածներում, որոշակի քարաթափում է տեղի ունեցել, որն էլ պատճառ է հանդիսացել բնակիչների համար՝ լքելու իրենց տները։

Շենքի բնակիչներից երեք անչափահաս երեխաների մայր Սաթենիկ Ղազարյանը Oragir․news-ին պատմել է, որ իրենց շենքը վաղուց ուներ երրորդ կարգի վթարայնության աստիճան, բայց տարիների ընթացքում այն դարձել է չորրորդ աստիճանի, և ամեն վայրկյան հնարավոր է՝ փլվի։ Նման ցնցումների դեպքում անգամ շենքից դուրս գալը նրանք համարում են հերոսություն։
«Թե ինչպես եմ երեխաներիս քնած վիճակում դուրս բերել տանից, դա արդեն պատմելու չէ։ Անօթևանության հերթացուցակում կանք, մեզ ամեն տարի ասում են այս տարի, գալիք տարի՝ կլինի, և ոչ մի նորություն դեռ չկա։ Մենք շարունակում ենք ապրել այս ավերակների մեջ։ Մեզ դեկտեմբերին կանչել են մարզպետարան, վերցրել են բոլոր փաստաթղթերը, որ մեզ պետք է տրամադրեին ԲԳՎ, և դուրս գայինք այս շենքից, իսկ հիմա ասում են՝ դեռ նոր ենք դրել այդ հարցը քննարկման, իսկ մինչ այդ ասում էին, որ դրա գումարն արդեն կա, հաստատված է»,- նշել է Ս․ Ղազարյանը։

Շենքի բնակիչների բողոքը տեղում լսելու համար նրանց հետ հանդիպել են Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի ներկայացուցիչները։ Նրանք համայնքապետարանի ներկայացուցիչներին դարձյալ ներկայացրել են իրենց խնդիրը, սակայն պատասխանը՝ եղել է մեկը․ գնացեք, ապրեք վարձով, մինչև կլուծվի ձեր բնակարանի հարցը։ Եթե վտանգավոր է ինչ՞ու եք մնացել այստեղ։
Եթե ունենամ հնարավություն ես ինքս դուրս կգամ։ Իսկ մարզպետարանը մեզ ասում է՝ քաղաքապետարանի հետ հարցը դրված է քննարկման, բայց թե երբ վերջնական լուծում կտրվի խնդրին, դեռ չգիտեն։ ԱԻՆ-ից եկել, կարմիր ժապավեն են կապել շենքի շուրջ, որ անցորդները զգուշանան, որ կա քարաթափման վտանգ»,- իր խոսքում նշեց նույն շենքի բնակիչ Լիդա Պապիկյանը։
Նա մեզ հետ զրույցում նշեց․
«Մենք ոչ մեկից ո՛չ հացի, ո՛չ ապրուստի միջոց չենք խնդրում, մենք ուզում ենք մեր բնակարանը, կամ միջոց օրենքի շրջանակներում, որով կկարողանանք գնել բնակարան և դուրս գանք այս վթարային շենքից»։
Պատկան մարմինները իբր չեն կարողանում գտնել շենքում գրանցված բայց չբնակվող մյուս ընտանիքներին։ Ասում են գնացեք, գտեք նրանց։ Մենք որտեղից գտնենք նրանց, եթե իրավասու մարմինները չեն կարողանում գտնել, մենք ինչպե՞ս կարողանանք»։

Մեր հարցազրույցի ավարտին Լիդան և ընտանիքի անդամներն արդեն առաջին անհրաժեշտության իրերն էին հավաքում, որ տեղափոխվեին այլ կացարան։
«Վերջնականապես որոշել ենք ժամանակավորապես բնակվել հորաքրոջս տանը, այս շենքում ապրելն արդեն անհնարին է»։
Ի դեպ, երկրաշարժից հաշված ժամեր անց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև վերոհիշյալ շենքի խնդրին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild