Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:40 03-07-2025

Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը

«Ոչ աշխատանքային ժամի որևէ միջոցառման մասնակցելը յուրաքանչյուր աշխատակցի գործն է՝ կարող է մասնակցել ցույցի, գնալ ուր, որ ցանկանում է»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը, անդրադառնալով հարցին, թե վաղվա բողոքի ցույցին պատրաստվո՞ւմ են մասնակցել ՀԷՑ-ի աշխատակցիները, և արդյոք վարչապետի՝ աշխատանքից ազատման սպառնալիքը, որքանո՞վ է ներազդել աշխատակիցների հոգեբանության վրա։

Սարջանյանը նշեց նաև, որ ՀԷՑ-ն ունի 6800 աշխատակից։ Համակարգում, խոսնակի հավաստիացմամբ, ո՛չ կաշկանդվածություն կա, ո՛չ վախ։ Ավելին՝ մթնոլորտը շատ հանգիստ է, իսկ աշխատանքն ընթանում է բնականոն հունով։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառմամբ սպառնացել է աշխատանքից ազատել ՀԷՑ-ի այն աշխատակիցներիին, ովքեր հուլիսի 4-ին կմասնակցեն ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության երթին։

Նշենք նաև, որ մի շարք իրավապաշտպաններ արձանագրել են, որ վարչապետի գրառումը հակասում է ՀՀ օրենսդրությանը, և բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը քաղաքացու իրավունքի կոպտագույն խախտում է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում